Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 24-ին արտահերթ նիստ կանցկացնի, որի ժամանակ առաջին ընթերցմամբ կկայանա Սահմանադրության նոր նախագծի քննարկումը։

Մինչ այս, նախագիծը քննարկվել է խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովում։

Չնայած ընդդիմության պահանջներին՝ Սահմանադրության նախագծի քննարկումը հետաձգել մինչեւ 2011 թվական, մեծամասնության ներկայացուցիչները հապաղելու պատճառ չեն տեսնում։

Քննարկումը հետաձգելու առաջարկով հանդես է եկել նաեւ Վենետիկի հանձնաժողովը։ Նա իր եզրակացությունը կներկայացնի հոկտեմբերի 15-ին, հայտնում է Trend-ը։