Հերթական պայթյունն է որոտացել Կաբարդինո Բալկարիայում: Դեպքի վայրում հայտնաբերվել է ենթադրյալ մահապարտ-ահաբեկչի մարմինը: Այս մասին հաղորդել են այդ հանրապետության իրավապահ մարմիններից:
Պայթյունը որոտացել է Երեւանի ժամանակով գիշերը ժամը 5-ին Նարդկալա ավանում: Պայթյունի վայրից ոչ շատ հեռու գտել են անհայտ մարդու մարմին` ինքնաձիգով: Ամենայն հավանականությամբ, նա էլ հենց ահաբեկչական պայթյունի հեղինակն է եղել:
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-հետաքննչական խումբը: Պարզվում են դեպքի հանգամանքները, որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:



























