Ադրբեջանին այլ բան չի մնում, քան մշտապես միջազգային հանրությանը հիշեցնել, որ Ղարաբաղի հակամարտությունը մոռանալ չի կարելի։ Այս մասին RFI ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Փարիզի ռազմական դպրոցի (Ecole militaire de Paris) վերլուծաբան Կայծ Մինասյանը։

«Ադրբեջանի մանեւրելու ազատությունը շատ է կրճատվել։ Նա ուզում է անընդհատ միջազգային հանրությանը հիշեցնել այն մասին, որ հակամարտությունը պետք է մնա միջազգային դիվանագիտության օրակարգում։ Իսկ հայկական կողմը պատասխանում է նման գործողություններին, որովհետեւ նրան խաղաղության պլան է պետք, ոչ թե հռչակագրային հայտարարությունները»,-հայտարարել է Կայծ Մինասյանը։