Առայժմ որեւէ տեղեկություն չկա այն մասին, արդյո՞ք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում գերիներ կան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԼՂՀ գերիների եւ անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Քոչարյանը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սադրած երկօրյա լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով երկու կողմից էլ զոհեր կան: Վերջին տվյալներով, ադրբեջանական կողմն ավելի քան 200 զոհ ունի, ինչպես նաեւ տեխնիկայի կորուստ՝ 2 ուղղաթիռ, 5 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, 1 զրահամեքենա:
Ղարաբաղյան կողմից 18 զոհ եւ շուրջ 40 վիրավոր կա: Զոհերի թվում նաեւ խաղաղ բնակիչներ կան: Գնդակոծության հետեւանքով 12-ամյա երեխա է զոհվել, եւս 2 երեխա վիրավոր է:




























