Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններում:
ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ:
Հիշեցնենք, որ եւս 2 տանկ եւ 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարեւելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ եւ այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ եւ 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ:
Մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ եւս ընթանում են դիրքային թեժ մարտեր:
Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 («Գրադ») հրթիռահրետանային կայանքից եւ 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով:




























