Այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի պաշտպանության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ:
Կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաեւ քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության հարցեր:




























