Իրանը վաթի արտահանման ծավալները հասցրել է օրական մինջեւ 2 մլն բարելի, հաղորդում է «ՖրանսՓրեսը»՝ վկայակոչելով Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին:

«Նավթի եւ գազի կոնդենսատի արտահանումը այժմ գերազանցում է օրական 2 մլն բարելը»,-ասել է զանգանեն, հաղորդում է Shana գործակալությունը:

Նշվում է, որ մարտի 1-ից նավթի մատակարարումներն աճել են օրական 250 հազար բարելով: Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Կատարն ու Վենեսուելան փետրվարի 16-ին, Դոհայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են նավթի գները պահպանել 2016-ի հունվարի մակարդակին, պայմանով, եթե այլ արտահանողներ եւս միանան այդ նախաձեռնությանը: Նման պատրաստակամություն են հայտնել Ալժիրը, Նիգերիան, Օմանը,Էկվադորը, Քուվեյթն ու ԱՄԷ-ն:

Իրանը հայտարարել է, որ իր երկիրը նավթի արդյունահանման հարցում այլ երկրների հետ կհամագործակցի միայն այն ժամանակ, երբ իր երկրում նավթի արդյունահանման մակարդակը հասնի օրական 4 մլն բարելի: