Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջեւ ծանր մարտերը լուրջ սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար: Այս մասին ասված է Լատվիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Լատվիայի ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն ու վերականգնել հրադադարը: Կողմերը պետք է խուսափեն ցանկացած գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրման:

ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնում զոհերի կապակցությամբ եւ ցավակցություն հայտնում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին:

ԱԳՆ-ն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա համանախագահների՝ հրադադարի վերականգման ուղղությամբ ջանքերը:

ԱԳՆ-ն կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը, զերծ մնալ ուժի կիրառումից եւ վերականգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: