Եվրոպացիները Հին Աշխարհից իրենց հետ բերած հիվանդություններով իրոք դարձել են Ամերիկայի տարածքում առաջին ժողովուրդների թվաքանակի նվազելու պատճառը: Այս մասին է վկայում հնագույն հնդկացիների «վերականգնված» ԴՆԹ-ի անալիզը:
«Ավելի քան 100 հնագույն հնդկացիների մնացորդներում հայտնաբերված գենոմներից ոչ մեկը, որոնք մենք ուսումնասիրել ենք, արտահայտված չէ Ամերիկայի ժամանակակից բնիկների ԴՆԹ-ում: Այս հետազոտությունները վկայում են, որ իրարից մեկուսացած հնդկացիների պոպուլյացիաները ոնչնչացել են այն բանից հետո, երբ եվրոպացիների հետ շփումների մեջ են մտել»,- ասել է Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի մասնագետ Բաստիան Լլամասը, փոխանցում է Planet Today-ը:




























