Հունաստանում Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական միությունն այսօր` ապրիլի 3-ին Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ցույց է կազմակերպել` ընդդեմ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի  երկայնքով Ադրբեջանի հարձակման: Այս մասին հայտնում է Հունաստանի «Ազատ օր»  օրաթերթը:

Մասնավորապես նշվում է. «Արցախի ժողովրդին լիակատար համերաշխություն ցույց տալու եւ Ղարաբաղի սահմանագծի վրա Ադրբեջանի զինված ուժերի  ռազմական գործողություները դատապարտելու նպատակով  Աթենքում  Ադրբեջանի դեսպանատան առջեւ համախմբվեց աթենքահայությունը: Բազմամարդ ցույցը  կազմակերպել էր ՀՅԴ  Հունաստանի Հայ դատի հանձնախումբը:  ՀՅԴ  երիտասարդական եւ պատանեկան միությանն անդամները պահանջատիրական պաստառներով եւ Հայաստանի ու Արցախի դրոշներով՝ գլխավորեցին խաղաղ,  բայց եռանդուն ցույցը»։

Ըստ օրաթերթի` ցոցարարներին  միացել  է նաեւ Հունաստանի պոնտական միության երիտասարդական խումբը:

Ցուցարարների պահանջին արձագանքել են դեսպանատնից, մի ներկայացուցիչ վերցրել է բողոքի հուշագիրը` «Ղարաբաղը մերն է» վանկարկումների ներքո: