Բուշերում ԱԷԿ-ի երկրորդ շարքի շինարարության մեկնարկը տեխնիկական պատճառներով հետաձգվել է: Այս մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բուշերում 2 էլեկտրակայանների շինարարությունը, որոնք Ռուսաստանը պլանավորում էր սկսել մարտին, հետաձգվել է մի շարք տեխնիկական պատճառներով եւ առկա տարակարծությունների հետեւանքով»,- մեջբերում է Մեհր գործակալությունը Սալեհիի խոսքը:
«Մենք նախագիծը կսկսենք հենց որ կոնսենսուսի հասնենք: Մենք հույս ունենք, որ շինարարությունը կսկսվի այս տարի»,- հավելել է Սալեհին:
Բուշերում ԱԷԿ երկրորդ շարքի շինարարության մեկնարկը տեխնիկական պատճառներով հետաձգվել է

Հասանելի է
русский


























