Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի հետ, հաղորդում է «Կազինֆորմը»:

«Արտաքին գործերի նախարարությունը ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Լուրջ անհանգստություն ենք հայտնում ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման եւ մարդկային կորուստների մասին տեղեկությունների կապակցությամբ: Կոչ ենք անում կողմերին հանդես բերել զսպվածություն եւ խստորեն հետեւել հրադադարի մասին պայմանավորվածություններին: Պաշտպանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, եւս մեկ անգամ հաստատում ենք մեր դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով»,-ասված է հայտարարության տեքստում:

«Ղազախստանի Հանրապետությունը հանդես է գալիս ԼՂ խնդրի փոխզիջումային լուծման որոնումների ինտենսիվացման օգտին եւ հույս ունի, որ կողմերը կառուցողական դիրքորոշում կորդեգրեն խնդրի կարգավորման առաջընթացի հասնելու համար»,-ասված է Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունում: