Մարտ ամսվա ընթացքում Հրազդան քաղաքի մոտ երկու տասնյակ բնակարաններից գողություններ են կատարվել: Գողերը հափշտակել են ինչ ձեռքներն ընկել է`ոսկեղեն, գումար, ալկոհոլային խմիչք, շինարարական գործիքներ եւ այդ ամենը թաքցրել ընկերուհիների տներում:
Մարտի 24-ին հերթական գողության դեպքն է արձանագրվել. գողերը հյուրասենյակի պատուհանով մուտք են գործել Հրազդանի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկը, հափշտակել 150 գրամի ոսկեղեն եւ զգալի չափի գումար, ապա նույն ճանապարհով հեռացել:
Գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Հրազդանի բաժին են բերման ենթարկվել Խաչատուր Առաքելյանն ու Արշակ Բեջանյանը:
«Նա արդեն պլանավորած էր լինում, ասում էր` ես կմտնեմ, դու` հետեւիցս կմտնես, էդպես 17-18 բնակարան»,- ոստիկանությունում կատարվածը ներկայացրել է Արշակ Բեջանյանը:











