ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի հայտնել է, որ 37 տարվա ընթացքում առաջին անգամ իրանական արտադրանքի արտահանումը գերազանցել է ներմուծումը, առանց հաշվի առնելու նավթի առեւտուրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ամեն դեպքում կառավարությունը ջանացել է քայլ առ քայլ նվազեցնել նավթային եկամուտներից կախվածությունը, եւ հետհեղափոխական պատմության մեջ առաջին անգամ 2015-2016-ին արտադրանքի արտահանումից մեր եկամուտները գերազանցել են ներմուծման ցուցանիշները, առանց նավթի արտահանման եւ ներմուծման», — Ռոհանիին է մեջբերում   IRINN հեռուստաալիքը:

Միաժամանակ Ռոհանին ընդգծել է, որ պատժամիջոցների վերացումից հետո իրանական նավթի արտահանումը շարունակում է աճել` հասնելով օրական երկու միլիոն բարելի եւ Իրանը հետագայում էլ կջանա մեծացնել այս ցուցանիշները: