ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հաղորդել է, որ զրուցել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ եւ նրանց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կարգավորելու կոչ արել: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Ես նախագահներ Ալիեւին եւ Սարգսյանին ասացի, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը ծայրաստիճան կարեւոր է նրանց կայունության, անվտանգության, բարգավաճման համար»,- գրել է Բայդենը:





























