Էր Ռիադը քայլեր է ձեռնարկում, որոնք կազդեն նավթի արդյունահանումն ավելացնելու Թեհրանի փորձերի վրա: FT պարբերականի փոխանցմամբ, Սաուդյան Արաբիան կսահմանափակի իր տարածքային ջրերում իրանական նավթատարների ներկայությունը:
Ըստ ՌԲԿ-ի, Սաուդյան Արաբիան արգելել է իրանական նավթով բեռնված նավերի մուտքն իր տարածքային ջրեր:
Փետրվարին բեռների փոխադրումն ապահովագրող ընկերություններից մեկը, որը չէր ցանկացել հրապարակել անունը, հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիան եւ Բահրեյնը սահմանափակել են իրենց նավահանգիստների հասանելիությունն իրանական նավթատար նավերի համար: Բացի այդ, այն նավերը, որոնց երթուղու վերջնակետն իրանական նավահանգիստներն են, Սաուդյան Արաբիայի եւ Բահրեյնի իշխանություններից պետք է թույլտվություն ստանան՝ այդ երկրների տարածքային ջրեր մուտք գործելու համար:
Սաուդյան Արաբիայի Ազգային նավագնացության ընկերությունն ու Saudi Aramco պետական նավթային ընկերությունը չեն պատասխանել մեկնաբանության մասին FT-ի թղթակիցների հարցմանը:
Իրանն իր նավթը Եվրոպա արտահանելու հնարավորություն ստացավ հունվարին, պատժամիջոցների չեղարկումից հետո: Կիրակի երկրի նավթի նախարար Բիջան Զանգանեն հայտարարել էր, որ մարտին Իրանը նավթի եւ գազի կոնդենսատի արտահանումն ավելացրել է՝ օրական հասցնելով ավելի քան 2 մլն բարելի: Այս մասին գրում է իրանական Shana գործակալությունը:




























