Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի գործընկերների հետ եռակողմ հանդիպում կանցկացնի: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բաքվում եռակողմ հանդիպմանը Լավրովի մասնակցությունը չի չեղարկվել: Ներկա իրավիճակում ավելի վաղ ծրագրված ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումն ավելի արդիական է, ինչպես նաեւ առաջիկայում բարձր մակարդակի հանդիպումները Երեւանում: Անկասկած, Բաքվում Լավրովը կքննարկի այժմյան իրադրությունը»,- ասել է նա:




























