Facebook-ը արհեստական ինտելեկտ (ԱԻ) է ներդրել սեփական iOS հավելվածում, որը կույր օգտատերերին կօգնի «տեսնել» պատկերը: Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի հաղորդագրությունը, հայտնում է Gazeta-ն: 

Հատուկ սովորեցրած ԱԻ-ն ժապավենում յուրաքանչյուր պատկերի տեքստային նկարագրությունը կստեղծի եւ այն բարձրաձայն կհնչեցնի: Օրինակ, եթե լուսանկարում երկնքի ֆոնին անտառ է պատկերված, ԱԻ-ն կարտաբերի. «Հնարավոր է, որ այստեղ երկինք է պատկերված, ծառեր, բացօթյա տարածք»:

Այս հնարավորության մշակման համար Facebook-ին մոտ 10 տարի է պահանջվել: Նրա հիմքում ընկած է նյարդացանց, որը սովորել է միլիոնավոր օրինակների վրա:  Facebook-ը գործառույթները թողարկել է միայն iOS-ով եւ միայն անգլերեն, սակայն հետագայում խոստանում է ներդնել նաեւ այլ հարթակների վրա եւ փոխադրել այլ լեզուների: