Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Ջավադ Զարիֆն իր հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանին եւ Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին: 

Զարիֆի խոսքով, անհրաժեշտ է դադարեցնել տեղի ունեցող բախումները եւ տարածաշրջանում հանգստություն հաստատել: 

Նա նշել է, որ Իրանը կարող է կողմերին աջակցել` հարթելու հակասությունները` նրանց կողմից  համապատասխան ցանկության առկայության դեպքում:  

Նշվում է, որ Զարիֆն արդեն մեկնել է իրանական Ռամսար քաղաք, որտեղ ապրիլի 5–6-ին տեղի կունենա Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում: