Իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Փետրվարին առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւանի Մայիսյան փողոցում կայանված «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից հափշտակել է տպագրական մեքենայի ջրազտիչ սարք՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ արձանագրված է դեպքը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: