Ամերիկյան Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքն է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր ես կպատմեմ ԱՄՆ-ի դեմ ծառացած գլխավոր հինգ մարտահրավերների մասին: Դրանք են Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանն ու ահաբեկչությունը»,- Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ունեցած ելույթում հայտարարել է Քարթերը:
Պենտագոնի ղեկավարի ելույթը նվիրված է եղել ապագայում գերատեսչության զարգացման հարցերին:




























