Twitter-ը գրառումները անձնական հաղորդագրություններում ուղարկելու համար նոր ֆունկցիա է գործարկում: Այս մասին ընկերությունը հայտարարել է տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Twitter-ի թիմը նշել է, որ օգտատերերը ավելի հաճախակի են սկսել օգտվել անհատական հաղորդագրությունների ծառայությունից (direct messages). Բացի դրանից, բաց հաղորդագրությունները անհատականում օգտագործման թիվն աճել է 200 տոկոսով: Նոր ֆունկցիան սկզբնական շրջանում հասանելի կլինի iOS եւ Android համակարգերի համար:
Վերջին մի քանի ամիսներում Twitter-ը մի քանի նորամուծություն է իրականացնում:
Հիշեցնենք, որ ցանցում ներդրել են Gif ֆորմատի պատկերով որոնումը, անհատական հաղորդագրություններից վերացրել են 140 սիմվոլի սահմանափակումը, եւ գործարկել են խմբակային չատի հնարավորությունը:




























