HP ընկերությունը ներկայացրել է ամենաբարակ դյուրակիր համակարգիչը՝ Spectre 13-ը: Gazeta-ի փոխանցմամբ, համակարգչի հաստությունը 10.4 մմ է:
Նշվում է, որ նոութբուքի ստորին հատվածն ածխաջրածնային մանրաթելից է, ինչի հաշվին HP Spectre 13-ը 1.1 կգ է կշռում: Համակարգչի կմախքի մնացյալ հատվածն ալյումինից է:
IPS էկրանը պաշտպանված է Corning Gorilla Glass ապակով: Սարքն առաջարկում է Intel Core i5 եւ i7 պրոցեսորներով, 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:
Արտադրողը խոստանում է, որ մեկանգամյա լիցքավորմամբ համակարգիչը 9.5 ժամ կաշխատի: HP Spectre-ի վաճառքը կմեկնարկի մայիսի 13-ից: Մեկնարկային գինը 1170 դոլար է:




























