Չինաստանը Ցզյուցյուն տիեզերակայանից ուղեծիր է հանել «Շիցզյան 10» հետազոտական արբանյակը, հայտնում է «Սինհուան»:
Արբանյակը արձակվել է 2-D մոդելի հրթիռակրի միջոցով երկրի հյուսիս- արեւմուտքում գտնվող Գանսու նահանգից: Տիեզերակայանը գտնվում է Բադին Ջարան անապատում:
SJ-10 սարքի օգնությամբ գիտական փորձեր են իրականացվելու, որից հետո այն ծրագրում են Երկիր վերադարձնել: Սա վերջին տարիներին Չինաստանի արձակած 25-րդ վերադարձվող արբանյակն է:




























