Երեւանի Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ապրիլի 5–ին, դատական նիստից հետո կալանավորը փախուստի է դիմել։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը։ Կալանավորը փախուստի է դիմել, երբ դատական նիստից հետո նրան իջեցրել են հատուկ խուց։

Նշենք, որ փախուստի դիմած կալանավորը  Սպարտակ Դանիելյանն է, որը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։