Opera Software-ի հիմնադիր ու նախկին ղեկավար Յոն ֆոն Տեչներն իր սեփական բրաուզերն է թողարկելու՝ դրանում ներդնելով 6 մլն դոլար, գրում է ՏԱՍՍ-ը:

Տեչները Opera Software–ի համահիմնադիրներից մեկն էր 1995-ին:

Նա լքել է Opera-ի ղեկավարի պաշտոնը 2010-ին, եւս մեկ տարի էլ աշխատել է որպես խորհրդական,իսկ 2011-ին հեռացել է իր իսկ ստեղծած ընկերությունից դրա զարգացման նոր ուղղության հետ կապված անհամաձայնությունների պատճառով:

Դրանից հետո նա որոշել է զբաղվել նոր բրաուզերի մշակումով: Ի սկզբանե Vivaldi Technologies –ի կանոնադրական կապիտալը մոտավորապես 500 հազար դոլար էր, իսկ այս պահին Տեչները դրա մշակման գործում արդեն շուրջ 6 մլն դոլար է ներդրել: Ընկերությունը մտադիր չէ կողմնակի ներդրողներ ներգրավել, պարզաբանել է Տեչները: