Ապրիլի 6-ի դրությամբ Երեւանի Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալում բուժում են ստանում 30 զինծառայողներ, որոնք վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ժամանակ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։
Նրա խոսքով, վերջին երկու օրվա ընթացքում հոսպիտալն ընդունել է եւս 18 զինծառայողների, մինչ այդ բոժում էին ստանում 12-ը։ «Այժմ, ընդհանուր հաշվով բուժում են ստանում 30 զինծառայողներ, որոնցից 5-ի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։ Նրանցից չորսը ժամկետային զինծառայողներ, մեկը՝ ԵԿՄ անդամ։ 5 զինծառայողների վիճակը կայուն ծանր է, մյուսներինը՝ միջին ծանր եւ մոտ բավարարին»,- ասել է Ասատուրյանը։
Այսօր, ըստ Ասատուրյանի, հոսպիտալ են տեղափոխվել 3 վիրավորներ։ 19-ամյա Հայկ Թորոսյանի վիճակը, իսկ Ասատուրյանի, ծանր է։ «Մեկ մարդ կոմայի մեջ է, զինծառայողների վնասվածքները հրազենային, բեկորային, վերջույթների, որովայնի, կրծքավանդակ եւ գլխի շրջաններում»,- ասել է Ասատուրյանը։
Հարցին, թե կան զինծառայողներ, որոնք կվերադառնան ծառայության, նա պատասխանել է. «Միանշանակ։ Հիմնականում բոլոր վիրավորները կարող են շարունակել ծառայությունը։ Խոսքն այդ թվում ծանր վիրավորների մասին»։ Ասատուրյանը նաեւ նշել է, թե հոսպիտալում մահվան դեպքեր չեն գրանցվել։











