Արցախում պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում այս պահին ընթանում է Պաշտպանության բանակի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:
Նշենք, որ հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով չորս օր շարունակված թեժ մարտերի հանդեպ տեղական եւ միջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀ պաշտպանության բանակի նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը ամեն օր երեկոյան ներկայացնում է առաջնագծում տեղ գտնող զարգացումների մասին կանոնավոր եւ օբյեկտիվ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերը Մոսկվայում պայմանավորվածություն են ձեռք բերել՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Նույն օրը ժամը 12:00-ից շփման գծում հարաբերական հանգիստ է. ադրբեջանական կողմը տեղ-տեղ կրակում է, սակայն ոչ այն ինտենսիվությամբ:











