Իրանը չի կարող վստահել ԱՄՆ-ի վարչակազմին ու եվրոպական մի շարք այլ կառավարությունների, եւ պետք է հույս դնի սեփական ներքին տնտեսական հնարավորությունների վրա: Այս մասին հայտարարել է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին՝ ելույթ ունենալով նախարարների կաբինետի անդամների, օրենսդիրների եւ պետության տնտեսական ռազմավարակության իրականացման հարցերով զբաղվող պետական այլ գերատեսչությունների ղեկավարների առջեւ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք կարող վստահել ամերիկացիներին եւ նրանց նման արեւմտյան որոշ կառավարությունների: Այդ պատճառով մենք պետք է հույս դնենք մեր սեփական տնտնեսական հնարավորությունների վրա: Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը միայն հաստատում է մեր տեսակետի ճշմարտացիությունը»,- ասել է Իրանի առաջնորդը: Նա նաեւ ԱՄՆ-ն «անազնվության խորհրդանիշ» է կոչել:
Այաթոլլան իրանցի պաշտոնյաներին կոչ է արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ սեփական ձեռնություններին զգալի աջակցություն ցուցաբերելու համար: «Հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել արդյունաբերական եւ գյուղատնտեսական ոլորտներին»,- ընդգծել է Խամենեին:




























