Ռուսաստանի կառավարությունն ապրիլին որոշում է կայացրել Հայաստանին որպես հումանիտար օգնություն 5000 տոննա ցորեն եւ 1000 տոննա արեւածաղկի ձեթ առաքելու մասին։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին կայացած կառավարության նիստում հայտարարել է, որ չնայած նրան, որ Ռուսաստանում երաշտ է եղել, պարենի այդ ծավալները շուտով առաքվելու են Հայաստան։ Հատկանշական է, որ ՌԴ կառավարությունը հատուցելու է մինչեւ Հայաստանի Դալարիկ կայարան բեռի առաքման ծախսերը։ Հետագա տեղափոխման եւ պահպանման ծախսերը պետք է իրականացնի Հայաստանի կառավարությունը։ Այդ նպատակով Արմեն Երիցյանն այսօր կառավարությունից 12,2 մլն դրամ (մոտ 32 հազ. դոլար) գումար խնդրեց։
Նշենք, որ ցորենը առաքվելու է Բաղրամյանի ալրաղաց, որը պատկանում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին։




























