NEWS.am-ի թղթակիցն այցելել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որն ամենաշատն է տուժել ադրբեջանական հրետակոծությունից:
Թալիշ գյուղի մեծ մասն ավերված է. մասնավորապես, ադրբեջանական կողմի հրետակոծությունից գրեթե ամբողջությամբ փլվել են գյուղի մանկապարտեզը, դպրոցը, գյուղապետարանը, հանդիսությունների տունը: Հողին են հավասարվել տասնյակ տներ: Թե քանի տան վրա արկ է ընկել:
Հարյուրավոր բնակիչներ ունեցող գյուղում այսօր միայն տղամարդիկ են մնացել, որոնք էլ զենքերով շրջում են գյուղում եւ հսկում իրավիճակը:
Թալիշցիները պնդում են սակայն, որ որոշ ժամանակով են լքել իրենց բնակավայրերը, եւ առաջիկայում անպայման վերադառնալու են:
Թե ինչ է ֆիքսել NEWS.am-ի տեսախցիկը, դիտեք տեսանյութում:
Գայանե Ալեքսանյանը, Արսեն Սարգսյանը՝ Արցախից/NEWS.am











