Վանդալները 20-ից 30 մահմեդական գերեզմաններ են պղծել Ստրասբուրգի գերեզմանատանը, հաղորդում է  AFP-ն:

Քաղաքապետարանի ներկայացուցիչ Օլիվյե Բիտցի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ի գիշերը՝ քաղաքի հարավում գտնվող գերեզմանատանը Որոշ գերեզմանաքարեր շրջվել են, մի քանիսն էլ` կոտրվել:

Նախնական տվյալներով, չարագործները եղել են ազգայնականներ, քանի որ որոշ գերեզմանների վրա սվաստիկայի նշաններ են նկարված:

Նշենք, որ տվյալ տարածքում, սա այս տարվա սկզբից չորրորդ դեպքն է: