ՌԴ-ն, Իրանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են սկսել Կասպից ծովի արեւմտյան ափով տրանսպորտային միջանցքի նախագծի մշակումը: Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք քննարկել ենք այն հարցերը, որոնք վերաբերում են համագործակցության նյութական կողմին: Պայմանավորվել ենք, որ մեր համապատասխան գերատեսչությունները կսկսեն Կասպից ծովի արեւմտյան ափով տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման գործնական կողմերի մշակումը: Դա տրանսպորտի նախարարության մասնակցությամբ աշխատանք է ենթադրում, նրանք պիտի դիտարկեն այս նախագծի տեխնիկական, ֆինանսական պարամետրերը: Դա նաեւ ենթադրում է փոխգործակցություն մաքսային ծառայությունների գծով: Այդ մասին մենք այսօր պայմանավորվել ենք», — ասել է Լավրովը:





























