Մեկ ամսվա ընթացքում կրկնապատկվել է այն սարքերի քանակը, որոնց վրա  ОСAndroid Marshmallow է տեղադրված, հատնում է Gazeta-ն` վկայակոչելով CNet-ին:

Android Marshmallow օպերացիոն համակարգի թողարկումը տեղի էր ունեցել դեռեւս 2015-ի նոյեմբերին, եւ ավելի քան չորս ամսվա ընթացքում այն կարողացել էր տեղադրել բոլոր Android սարքերի տերերի ընդամենը  2,3 տոկոսը: Այս տվյալները հրապարակվել են մարտի սկզբին: 

Այնուամենայնիվ, մեկ ամսվա ընթացքում նոր օպերացիոն համակարգն օգտագործողների թիվը կրկնապատկվել է` հասնելով   4,6 տոկոս նիշին:  Google-ը տվյալները ստանում է` վերլուծելով այն սարքերը, որոնցից օգտատերերը մուտք են գործում   Google Play: Օպերատիվ համակարգի ամենաժողովրդական վարկածն առայժմ կայուն մնում է  Android Lollipop-ը: