Հայաստանի ՏՏ ձեռնարկությունները համատեղ ջանքեր են գործադրում բանակի մարտունակության բարձրացման համար: Այդ մասին ասված է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության   (UITE) հաղորդագրության մեջ: Այժմ միությունն իր ձեռնարկությունների մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ տվյալներ է հավաքում: Միությունը համոզված է, որ իրենք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Ղարաբաղում ազատագրական պատերազմին աջակցելու եւ դրա հետեւանքների վերացման ուղղությամբ: