Facebook-ի մեսենջերի ամսական օգտատերերի ցուցանիշը հասել է 900 մլն-ի։ Այդ մասին իր էջում հայտնել է մեսենջերի ղեկավար Դեվիդ Մարկուսը, հաղորդում է Gazeta-ն։
Բացի նոր ռեկորդից, Facebook-ի մեսենջերը նոր գործառույթներ է ներդրել «ընկերների եւ ընկերությունների հետ ավելի արագ եւ հանգիստ շփման համար»։ Սոցցանցը ներդրել է յուրահատուկ բարկոդեր, օգտատիրոջ կողմից ամրագրվող անուններ եւ հղումներ։
Ծրագրավորողների պնդմամբ, նման հնարավորությունները օգնում են ավելի օպերատիվ կապվել ոչ միայն անհատների, այլեւ Facebook-ում էջ ունեցող ընկերությունների հետ։




























