Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունել Վրաստանի նոր սահմանադրության նախագիծը: Կողմ են քվեարկել 123 պատգամավորներ, դեմ՝ 4-ը:
Նոր սահմանադրության նախագիծը պատգամավորներին է ներկայացրել արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին, ով հայտարարել է, թե փոփոխությունները մեծ քայլ են պետության բարեփոխման, խորհրդարանի դերի ամրապնդման եւ իշխանության թեւերի միջեւ հավասարության հաստատման ճանապարհին:
Ընդդիմությունը դեմ է քվեարկել, քանի որ կարծում է, որ նոր սահմանադրությունը միտված է վարչապետի դերի բարձրացմանը: Հարկ է նշել, որ որոշ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են, որ նոր սահմանադրությունն ընդունվում է, որ Սահակաշվիլին կարողանա զբաղեցնել վարչապետի պաշտոնը:




























