Անգլիայի Լիդս քաղաքի դատարանը 15-ամյա երկու աղջիկների ցմահ ազատազրկման է դատապարտել՝ 39-ամյա կնոջը խոշտանգելու եւ սպանելու համար:

BBC-ի ռուսական ծառայության փոխանմամբ, 2014 թվականի դեկտեմբերին ոստիկանները Հարթըլփուլ քաղաքում սեփական տանը հայտնաբերել են Անջելա Ռայքսոնի մարմինը: Դիակի վրա քննիչները տասնյակ վնասվածքներ են հայտնաբերել, այդ թվում 80-ը՝ դեմքին: Սպանության կասկածանքով երկու աղջկա են ձերբակալել:

Նշվում է, որ սպանվածն տառապում էր ալկոհոլիզմով, երբեմն տեղի անչափահասներին ալկոհոլ էր վաճառում, սակայն, հարեւանների պնդմամբ, վտանգավոր չէր:

Ոստիկանության տվյալներով, դեռահասները հարբած են եղել: Հարվածներ հասցնելիս նրանք տարբեր առարկաներ են օգտագործել, այդ թվում՝ բահ եւ տպիչ սարք:

Անջելա Ռայթսոնին աղջիկները ծեծել են մի քանի ժամ շարունակ, զոհի ֆոնին սելֆի արել, այնուհետեւ ոստիկանություն զանգահարել եւ խնդրել, որ իրենց տուն տանեն: Նրանք հասցրել են սելֆի անել նաեւ ոստիկանության մեքենայում: