Ալեքսեյ Օստրովսկին դեռ երիտասարդ է, ով ճակատագրի կամոք եւ հանգամանքների բերումով Պետդումայում զբաղեցրել է ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի պաշտոնը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ մեջբերելով Կրիլովի հայտնի ասացվածքը. «Ողբերգություն է, երբ բլիթներ է պատրաստում կոշկակարը, իսկ հացթուխը՝ կոշիկներ»։

Նրա խոսքով, Օստրովսկին աներեւակայելի թեթեւությամբ է դատում այն բաների մասին, որոնցից լավ չի գլուխ հանում։

«Խոսքն, առաջին հերթին, իմ անձնական կարծիքին է վերաբերում, որի մասին նա տեղեկացել է լսելով, քանի որ երբեք լրջությամբ չի հետաքրքվել դրանով եւ երկրորդը, որն ավելի լուրջ է, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է։ Հույս ունեմ, քարտեզի վրա գոնե նրան հայտնի է Ղարաբաղի տեղը»,-նշեց Զատուլինն ու հավելեց. «Մնացած հարցերում, անկեղծ ասած, կասկածում եմ նրան կոմպետենտությանը»:

Նրա կարծիքով, Օստրովսկու խոսքերը ոչ մի լուրջ հետեւանքներ չեն կարող ունենալ։

«Ադրբեջանն իրեն կարեկցող մարդիկ ունի ոչ միայն ռուս  պատգամավորների շրջանում, այլեւ գործադիր իշխանությունում, սակայն նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին։

«Ընդհանուր առմամբ, մեր երկրի ղեկավարությունն ապահովում է հավասարակշռություն այդ հացում։ Սակայն Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, Ռուսաստանի գործընկերն է ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ լավ կլիներ դրա մասին  տեղյակ լիներ պարոն Օստրովսկին»-ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ Օստրովսկին հնարավորություն բաց չի թողնում «կծելու» իրեն։

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Օստրովսկին, ով հայտարարել էր, որ « միջազգային հանրությանը կարծիքը հայ-ադրբեջանական հարաբերություների գործում Ադրբեջանի  կողմն է», ինչպես նաեւ մեղադրել էր Կոնստանտին Զատուլինին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ոչ օբյեկտիվ լինելու մեջ:

«Ե’վ հայկական, ե’ւ ադրբեջանական կողմերը հասկանում են, որ Կոնստանտին Զատուլինը շահագրգռված անձ է եւ այս հակամարտությունում կողմերից մեկին է պաշտպանում: Դա ակնհայտ է»-ասել է նա։