Apple ընկերությունն ամերիկյան իշխանություններին օգնել է 2008-ից հետո առնվազն 70 iPhone կոտրել, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Քալիֆորնիայի նահանգի Ռիվերսայդ քաղաքի դատարանի կողմից տրամադրած նյութերը։

Նման համագործակցության առաջին դրվագը եղել էր այն ժամանակ, երբ դաշնային իշխանությունները դիմել էին ընկերությանը Ուոթերթաուն քաղաքում երեխայի նկատմամաբ սեռական բռնության գործը հետաքննելու ընթացքում։ Apple-ն ընդառաջ էր գնացել դատախազությանը եւ «կոտրել» հեռախոսը։

Apple-ի քաղաքականությունը փոխվել էր 2013-ից հետո, երբ ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենն հրապարակել էր ԱՄՆ-ի եւ այլ երկրների քաղաքացիների նկատմամբ գաղտնալսման դեպքերը։ Դրանից հետո ընկերությունը խստացրել էր համագործակցությունը իշխանությունների հետ։

Փետրվարի կեսին Apple-ը պարտվել էր ՀԴԲ-ին դատարանում, սակայն հրաժարվել էր կատարել հատուկ ծառայությունների պահանջը եւ «հետնամուտք» ստեղծել iPhone-ները կոտրելու համար։ Խոսքը 2014-ից գործող մեխանիզմի մասին է, որն արգելափակում է սարքավորումը բազմիցս սխալ ծածկագիր օգտագործելու հետեւանքով, ՌԲԿ-ն։