Արեգակնային համակարգի «Իններորդ մոլորակը», որի բացահայտման մասին վերջերս հայտնել էին ԱՄՆ-ում, միլիոնավոր տարիներ առաջ կարող էր դառնալ մեր մոլորակի վրա կյանքի վերացման պատճառը, իսկ ապագայում այն կարող է սպառնալ Երկրի վրա կյանքի գոյությանը, գրում է Sun-ը՝ վկայակոչելով աստղաֆիզիկոսներին։

Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետները հունվարին հայտնել էին, որ Արեգակնային համակարգում հսկա սառը մոլորակի գոյության ապացույցներ են գտել, որը Պլուտոնի ուղեծրից բավական հեռու է։ Այն անվանել էին «Մոլորակ ինը»։

Լուիզիանայի համալսարանի մասնագետ Դենիել Ուիթմայրի խոսքով՝ Կոյպերի գոտով մոլորակի տեղաշարժը կարող էր տարիներ առաջ Երկիր մոլորակի վրա կյանքի ոչնչացման պատճառ դառնալ։

Նա նաեւ կարծում է, որ խորհրդավոր մոլորակը գիսաստղերի հոս է ուղղել Երկրի վրա։ Նրա խոսքով՝ մոլորակը պտտվում է Արեւի շուրջ եւ բախվելով աստերոիդների եւ գիասաստղերի՝ դրանք ուղղում է մեր մոլորակի վրա։