Ղարաբաղյան հակամարտության գոտում անդորր կհաստատվի. կողմերը դադարեցնելու են կրակը զոհերի մարմինները որոնելու համար։
Ըստ պայմանավորվածության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծում 5 ժամով կդադարեցվեն բոլոր մարտական գործողությունները զոհերի մարմինները որոնելու համար:
NEWS.am-ի հետ զրուցում ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ ժամը 15.00-ից մինչեւ 20.00-ն դադարեցվելու է կրակը. աշխատանքները համակարգում են ԿԽՄԿ-ն եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Հիշեցնենք, որ մոտ օրերս պլանավորվում է ԵԱՀԿ մշտադիտարկում անցկացնել։





























