Ամերիկյան որոնողական Google ընկերությունը մտածում է Yahoo ընկերության ինտերնետային ակտիվները գնելու մասին, հայտնում է Bloomberg-ը:

Yahoo-ի տնօրենների խորհուրդը 2016-ի փետրվարին ներդրողների ճնշման տակ սկսեց ընկերության հիմնական ինտերնետ-ակտիվների համար գնորդներ փնտրել: «Էժանացման» տակ են ընկնում փոստային ծառայությունը, պորտալը, որոնողական համակարգը, թեմատիկ ուղղահայացները, Tumblr բլոգ-հարթակը եւ բջջային վերլուծության Flurry ծառայությունը:

Yahoo-ի գնման հիմնական հավակնորդ է համարվում ամերիկյան խոշորագույն հեռահաղորդակցային Verizon Communications օպերատորը: Այլ պոտենցիալ գնորդները`  AT&T-ը եւ Comcast-ը հրաժարվել են   Yahoo-ի ակտիվների համար «մարտից»: Microsoft-ը, որին 2008-ին չէր հաջողվել կլանել Yahoo-ին, այս անգամ եւս չի մասնակցի ընկերության համար պայքարից, հայտնում է  RBK-ն:

Verizon-ը Yahoo-ի առանցքային բիզնեսը գնահատում է 8 մլրդ դոլարից ոչ պակաս` հիմնվելով ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ տվյալների վրա: 2015-ին   Yahoo-ի եկամուտը 2014-ի համեմատ աճել է ընդամենը 7,6 տոկոսով, 4,6 մլրդ դոլարից հասնելով 4,9 մլրդ դոլարի: 2015-ին ընկերության վնասը 4,4 մլրդ դոլարի է հասել: