Խանտիմանսիյսկում ընթացող շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով առավելության հասավ խորվաթների նկատմամբ:
Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց Վալենտինա Գոլուբենկոյին, Լիլիթ Մկրտչյանը սեւրով ուժեղ էր Միրյանա Մեդիչից: Լիլիթ Գալոյան – Բորկա Ֆրանցիսկովիչ պարտիան ավարտվեց ոչ ոքի: Վերջինը հաղթանակ տոնեց Նելլի Աղինյանը, որը սեւերով 82-րդ քայլում հաղթեց Ռայնա Սարգաչին:



























