Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում ձերբակալվել է Ճանապարհային Ոստիկանության առաջին գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կ. Հակոբյանը: Նա կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:



























