Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ իրանական ուղղությունը կարող է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության առարկա լինել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների արդյունքում նա նաեւ նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել վերականգնել Ռուս-ադրբեջանական գործնական խորհրդի աշխատանքները։

«Քանի որ գործընկերությունը պետք է լինի ոչ միայն կառավարությունների, այլ նաեւ անմիջականորեն բիզնեսի գծով»,- ասել է Մեդվեդեւը։

Նա հավելել է, որ երկրները մի շարք խոշոր համատեղ նախագծեր ունեն՝ էներգետիկ, տրանսպորտային։ Մեդվեդեւի խոսքով՝ բոլոր նախագծերով ինտենսիվ աշխատանքներ են ընթանում։ «Մենք արտաքին նախագծեր էլ ունենք։ Մասնավորապես իրանական ուղղությունը հիմա հատկապես հեռանկարային է։ Նախագահներն այդ մասին խոսել են, մենք հենց նոր այդ թեման քննարկել ենք։ Ես կարծում եմ, որ այդ ուղղությունը կարող է լինել ամենակարեւորներից մեկը կասպիական համագործակցության համար»,- ասել է Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։