Երեւանի Ավան-Առինջ թաղամասի բնակարաններից մեկից մարտի 29-ին գողություն էր կատարվել: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված գործողությունների արդյունքում ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի ծառայողների ուշադրության կենտրոնում հայտնվեցին երեանցիներ 28-ամայ Աբրահամյան Հ.-ն եւ 37-ամյա Սուրեն Գ.-ն: Ձեռնարկված միջոցառումներով ապրիլի 7-ի երեկոյան երկուսն էլ հայտնաբերվեցին Տիգրան Մեծի պողոտայում եւ գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին: Րոպեներ անց նրանց միացավ նաեւ հաջորդ կասկածյալը՝ երեւանցի, 26-ամյա Մայիս Հ.-ն:

Զննությամբ Սուրեն Գ.-ի մոտից հայտնաբերվել է դռան փականներ բացելու համար նախատեսված ինքնաշեն 13 հարմարանք, հարմարեցված 10 բանալի եւ գաղտնի փականով դանակ:

Նրանք ձերբակալվել են, հանգամանքները ճշտվում են: