Ադրբեջանական ագրեսիայի դեմ հերոսաբար կռված Արսեն Մարգարյանն արդեն 8 ամիս է՝ ծառայում է ԼՂՀ Պաշտպանության բանակում։ Վիրավորել է ապրիլի 2-ին Թալիշի մոտ։ «Մենք առաջադրանք էինք ստացել ժամը 10-ից մինչեւ առավոտ պաշտպանել գյուղը։ Ժամը 3-ին Թալիշ գյուղը սկսեցին հրետակոծել։ Մենք թաքնվեցինք խրամատներում, որպեսզի բեկորային վիրավորումներ չստանանք։ Հետո՝ լուսաբացին՝ ժամը 6-ին, մենք ձայներ լսեցինք։ Գյուղի կողմից մարդիկ էին գալիս։ Ջոկատի հրամանատարը գնաց պարզելու, թե ովքեր են։ Իսկ նրանք կիսահայերեն-կիսառուսերեն ինչ-որ բան ասացին եւ սկսեցին կրակել։ Մենք պատասխան տվեցինք։ Նրանք նռնակներ նետեցին մեզ վրա։ Հետո ես զգացի, որ վիրավոր եմ, հետո նորմալ չեմ հիշում՝ ինչ եղավ»,- պատմում է Արսենը։

Նրան տեղափոխել էին Մատաղիս, այդտեղից էլ՝ Մարտակերտ, հետո՝ Ստեփանակերտ։ Այնտեղից էլ բերել էին Երեւան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ «Մեր ջոկատում 10 հոգի էր, երեքով վիրավորվել ենք՝ ես Ռազմիկ Խաչատրյան, Ավետ Ծատուրյանը։ Ռազմիկն ու Ավետը ձեռքից են վիրավոր, ես՝ ծնոտից»,- ասել է Արսենը։