Ավստրիական Fontus սթարթափը վաճառքի է դրել շշեր, որոնք ունակ են օդից ջուր ստանալ ու ճանապարհորդին ապահովել հեղուկի պաշարով: Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի հաղորդագրությունը:
Շիշը վաճառքի է դրվել երկու մոդիֆիկիացիաներով՝ Fontus Airo (սովորական, 250 դոլար արժողությաամբ) ու Fontus Ryde (հեծանվորդների համար, 225 դոլար արժողությամբ):
Սարքի աշխատանքի սկզբունքը հետեւյալն է՝ մի փոքրիկ օդափոխիչ օդը մղում է հատուկ զտիչի միջով, իսկ հետո՝ խստացման ( կոնդենսացիոն) խուցերի մեջ: Այնտեղ մի քանի սառացման միջոցով հեղուկ է գոյանում, որտեղից այն լցվում է շշի մեջ: Բացի դրանից նախատեսված է նաեւ ջրում վիտամիններով ու հանքային նյութերով կապսուլաներ լուծելու հնարավորություն:
Fontus Airo –ի համար Էներգիայի աղբյուր են ծառայում արեւային մարտկոցները, իսկ Fontus Ryde–ի համար օդի շարժումը՝ հեծանիվ վարելիս:
Պահանջված 30 հազար դոլարի փոխարեն նախագծի հեղինակներին հաջողվել է հավաքել արդեն 163 հազար դոլար,ինչի շնորհիվ նրանք արդեն մոտ ժամանակներս կսկսեն շշերի արտադրությունը, հայտնում է Lenta-ն:











