Լիբանանում լույս տեսնող Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) «Արարատ» օրաթերթը բողոքի նամակ է հղել CNN-ի թղթակից Իվան Ուաթսոնին, ով, Armenians Hold History Service In Ancient Turkish Church խորագրի ներքո լուսաբանելով Աղթամարի Սուրբ Խաչ կղզում տեղի ունեցած պատարագը, ապատեղեկատվություն է տարածել:
«Դուք Ձեր հոդվածում պատմական անճշտություններ եւ ապատեղեկատվություն եք տարածում: Այդ պատարագը տեղի է ունենում հայկական պատմական հողերի վրա: Եկեղեցին եւ այն շրջապատող ամեն ինչ զուտ հայկական են: Եթե կասկածում եք, կարող եք ուսումնասիրել Հայոց Մեծ Եղեռնի տարիներին գրված Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը: Հոդված գրելուց պետք է, որ այդչափ նրբանկատություն ունենաք»,-ասված է «Արարատ» օրաթերթի նամակի մեջ:





























